Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքով ամբաստանյալների առաջին դատական նիստը չի կայացել

12:05, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Սարի թաղում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքով ամբաստանյալների առաջին դատական նիստը չի կայացել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության մեղադրանքով ամբաստանյալների առաջին դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 6-ը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ դատական նիստին չէին ներկայացել տուժողը` «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ա. Գալստյանը և դատախազը:
     Տեղեկացնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել «քաղաքացիական հագուստով» անձանցից 4 հոգու` Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի նկատմամբ:
     Տեղեկացնենք, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Հանցավոր արարքները կատարելու համար Ս. Կարապետյանին, Վ. Մխիթարյանին, Դ. Սարգսյանին ու Կ. Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Մինչդատական վարույթում վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

1670 | 0
Facebook