Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելն ու Օբաման բարբարոսություն են որակել Ռուսաստանի աջակցությամբ Հալեպի ռմբակոծությունը

10:55, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Մերկելն ու Օբաման բարբարոսություն են որակել Ռուսաստանի աջակցությամբ Հալեպի ռմբակոծությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի աջակցությամբ գործող Սիրիայի կաղավարկան զորքերի կողմից Հալեպ քաղաքի ռմբակոծությունը: Սիրաիկան ու ռուսական օդուժի կողմից Հալեպի անընդհատ ռմբակոծումը Գերմանիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները բարբարոսություն են որակել: Նրանք շեշտել են, որ Մոսկվան և Դամասկոսը պետք է անհապաղ դադարեցնեն ռմբակոծությունները և պայմաններ ստեղծեն քաղաքացիական բնակչությանն օգնություն հասցնելու համար:
     ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ներկայացուցիչ Սթիվեն Օ'Բրայանի փոխանցմամբ` միայն վերջին շաբաթվա ընթացքում Հալեպում առնվազն 320 մարդ է զոհվել` այդ թվում` 100 երեխա: Շուրջ 765 մարդ վիրավորվել է:

6215 | 0
Facebook