Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր քարոզարշավի վերջին օրն է

13:05, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Այսօր քարոզարշավի վերջին օրն է
     2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրությունն եր, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Գրանցված է համայնքի ղեկավարի 687 և ավագանու անդամի 3114 թեկնածու:
     Սպասվում է, որ ամենաթեժ ընտրությունները լինելու են Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Արթիկում, Կապանում:
     Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է:
2297 | 0
Facebook