Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազատ արձակել Արթուր Սարգսյանին». ստորագրահավաք Change.org-ում

10:20, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
«Ազատ արձակել Արթուր Սարգսյանին». ստորագրահավաք Change.org-ում
     Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որով Սերժ Սարգսյանից պահանջում են «ազատ արձակել «խղճի բանտարկյալ Արթուր Սարգսյանին»:
    

«Խղճի բանտարկյալն անձ է, ում ֆիզիկական ազատությունը սահմանափակվել է բանտարկությամբ կամ այլ միջոցով` իր քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար: Միաժամանակ խղճի բանտարկյալ չի համարվում մարդն, ով բռնություն է գործադրում կամ քարոզում է բռնություն և թշնամություն»,- գրված է ստորագրահավաքի տեքստում:
     Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» խբին հաց հասցնելու համար: Ժողովուրդը նրան կնքել է «Հաց ախպեր» մականունով:
     «Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Ուստի խնդրում եմ ձեզ` միանալ ստորագրահավաքին։ Իշխանությունները պարտավոր են գոնե մի անգամ լսել ժողովրդի մի մասի ձայնը։ Դե, եթե չլսեն, ձեր ստորագրությունները կօգնեն արագացված եղանակով հասնել Եվրադատարան։ Յուրաքանչյուրս թող սա տարածի` դիմելով իր ընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ֆելիքս Հայրապետյանը։

10369 | 1
Facebook