Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չնայած ոսկրերի բացակայությանը` արական սեռական օրգանը ևս կարող է կոտրվածքներ ստանալ

01:10, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Չնայած ոսկրերի բացակայությանը` արական սեռական օրգանը ևս կարող է կոտրվածքներ ստանալ

Արական սեռական օրգանում ոսկրեր չկան, բայց այն ևս կարող է վնասվածքներ ստանալ, որ բժշկության մեջ հայտնի է սեռական օրգանի կոտրվածքներ եզրույթով։ Վաշինգթոնի բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ Հանթեր Ուեսելսը, խոսելով արական սեռական օրգանի վնասվածքների մասին, նշել է, որ սեռական օրգանի կոտրվածքները սեռական օրգանի ճկման բարդ ձևեր են, որ առաջանում են հատուկ թաղանթի վնասվածքների հետևանքով։

Էրեկցիայի ժամանակ հատուկ թաղանթը, որ սպունգանման հյուսվածքներից է կազմված, լցվում է արյունով։ Իսկ թաղանթի պատռվածքի դեպքում արյունը հոսում է այլ հյուսվածքներ, ինչի հետևանքով արական սեռական օրգանի վրա կապտուկներ և այտուցներ են գոյանում։ Հենց նման դեպքերում էլ էներգետիկ կամ ակրոբատիկ տարրեր պարունակող սեռական ակտի ժամանակ սեռական օրգանը կարող է «կոտրվել»։

10487 | 0
Facebook