Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հանցանքի չստացված քողարկումը. Frankfurter Allgemeine-ի անդրադարձը մալազիական Boeing-ի կործանման մասին զեկույցին

17:05, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Հանցանքի չստացված քողարկումը. Frankfurter Allgemeine-ի անդրադարձը մալազիական Boeing-ի կործանման մասին զեկույցին

2014 թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում մալայզիական MH17 ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանման հետաքննության մասին զեկույցն «ակնթարթորեն չկրակեց». չորս երկրների քննիչները երկու տարի շարունակ մեղավորներին բացահայտող փաստեր էին հավաքում», գրում է գերմանական Frankfurter Allgemeine թերթի հոդվածագիր Բերտոլդ Քոլերը: Այն փաստը, որ ինքնաթիռը խոցվել է, չի բացառել անգամ Մոսկվան, սակայն տարատեսակ հայտարարությունների օգնությամբ փորձում էր մեղքը գցել Ուկրաինայի վրա, չնայած որ ի սկզբանե հանցանշանները նշում էին, որ MH17-ը խոցվել է Ռուսաստանի կողմից աջակցվող անջատականների կողմից:
     «Իհարկե, նոր հրապարակված արդյունքները չեն կարողանա տարակուսանքի մեջ գցել նրանց, ովքեր հավատում են Մոսկվայի քարոզչությանը, թե դա եղել է Արևմուտքի դավադրությունը խեղճ, շրջափակված Ռուսաստանի և իր մաքրամաքուր ժողովրդավարների դեմ»,- նշում է Քոլերը:
     Այնուամենայնիվ, այդ ողբերգության գլխավոր մեղքն ընկնում է «անջատականների վրա, ովքեր ինչ-որ պատճառներով խոցել են ուղևորափոխադրող օդանավն, ինչպես նաև նրանց վրա, ովքեր տրամադրել են իրենց ռազմական տեխնիկա, առանց որի նրանք վաղուց կպարտվեին ուկրաինական բանակին»: Չէ որ այդ օրը, հուլիսի 17-ին, լավ ուսուցանված զինվորներն, իսկ «Բուկ» զենիթային-հրթիռային համակարգի սպասարկման համար հասարակ զինվորները բավարար չեն, ոչ միայն հանցանք են գործել, այլև սխալվել են դիմակավորման դեպքում. ցանկանալով ազատվել հանցանքի գործիքից, նրանք ուղարկեցին համակարգն այնտեղ, որտեղից այն հասցվել էր՝ Ռուսաստան:
     «Հոլանդական Ուտրեխտ քաղաքում ներկայացված զեկույցը հերթական անգամ դիմակազերծում է ոչ միայն Պուտինին, այլև հրեշտակային համբերությամբ Մոսկվայի հեքիաթներն ու սուտը լսող Արևմուտքին, որը չի ցանկանում խոսել Ռուսաստանի նախագահի հետ իր վրա ազդող միակ լեզվով: Վաղուց հայտնի է, թե ում վրա է ընկած Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և հազարավոր զոհերի ողջ պատասխանատվությունը, բայց ամենուր միայն ասում են, թե առանց նրա հետ համագործակցելու հնարավոր չէ»,- գրում է Քոլերը:

4831 | 0
Facebook