Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գյուլենի 100-ավոր համախոհներ ապաստան են խնդրել Գերմանիայից

14:55, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Գյուլենի 100-ավոր համախոհներ ապաստան են խնդրել Գերմանիայից

Իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի 100-ավոր համախոհներ Գերմանիայից ապաստան ստանալու դիմում են ներկայացրել: Այդ մասին այսօր հայտնել է գերմանական Die Zelt պարբերականը` հղում անելով Բեռլինում «Երկխոսոություն և կրթություն» ֆոնդի ղեկավար Էրքան Քարաքոյոին, ով այդ շարժման ներկայացուցիչն է Գերմանիայում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Գյուլենին մեղադրում են հուլիսին իրականացված պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Անկարան Վաշինգթոնին պահանջում է արտահանձնել իսլամիստ քարոզչին: Գերմանական պարբերականի հետ զրույցում Ֆեթհուլլահ Գյուլենը նշել է, որ նրանք, ովքեր խաղաղություն քարոզողներին ահաբեկիչ են անվանում, հենց իրենք են ահաբեկիչը:

4146 | 0
Facebook