Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռաբիսն ստեղծվել է սովետի ժամանակ, որ որոշակի խավեր այդ երաժշտության տակ կարողանան իրենց խնջույքը, թաղումը ու մոտեցումը ձևավորել». Գալուստ Սահակյան

15:00, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Ռաբիսն ստեղծվել է սովետի ժամանակ, որ որոշակի խավեր այդ երաժշտության տակ կարողանան իրենց խնջույքը, թաղումը ու մոտեցումը ձևավորել». Գալուստ Սահակյան

«Ըստ էության՝ ասենք հետևյալը, որ կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որին էլ համարեց գողություն։ Գողություն՝ ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում տանում են, չգիտեմ՝ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարած «պրիմիտիվ գողությունների» թեմային՝ ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հավելելով,- գողությունը գողանալ բառը չէ»։

ՀՀ ԱԺ նախագահն, անդրադառնալով «Ամենակարող երգիչ» հաղորդմանը, որի շրջանակներում հնչում է նաև ռաբիս երաժշտություն, ասել է. «Կարծում եմ՝ մենք այնպիսի երաժշտական կոթողներ ունենք, որ ավելի լավ է՝ մեր ժողովուրդը դրան վարժվի: Իսկ ինչ վերաբերում է ռաբիսին, ասեմ` սա ստեղծվել է սովետի ժամանակ, որ որոշակի խավեր այդ երաժշտության տակ կարողանան իրենց խնջույքը, թաղումը ու մոտեցումը ձևավորել: Եվ դրա հետևանքով բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել, օրինակ` ռաբիս երգողներից, ոնց էր ազգանունը էն շլյապայով երգչի, հա Թաթա Սիմոնյանը: Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է, որը, կարծում եմ, ավելի ճոխացված է»:

Նա նաև խոստովանել է, որ երբեմն լսում է ռաբիս երաժշտություն. «Կարողանում եմ երբեմն-երբեմն լսել ռաբիս: Իմիջիայլոց ասեմ, որ երբ մենակ ես լինում, մի քանի հոգով նաև լսում ես ռաբիս երաժշտություն: Դրա համար կան ռաբիս երաժշտություններ, որը ոչ թե ռաբիսի մոտեցումներ են, այլ ձևափոխված մի երաժշտություն կա, որը երբեմն-երբեմն հեռուստատեսությամբ էլ է լսվում»:

3887 | 7
Facebook