Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սկսվում են դատավարություններ` հուլիսի 21-ի դեպքերին առնչված 16 անձանց դեմ

15:05, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Սկսվում են դատավարություններ` հուլիսի 21-ի դեպքերին առնչված 16 անձանց դեմ
     Ակտիվիստ Անի Կաղինյանը տեղեկացնում է, որ այսօրվանից ևեթ սկսվում են դատավարություններ` հուլիսի 21-ի դեպքերի հետ առնչված 16 անձանց դեմ.
     «Այդ անձիք հուլիսի 21-ին Խորենացի փողոցում բերման են ենթարկվել այն բանի համար, որ ըմբոստացել են, թե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում հաց հասցնել ՊՊԾ գնդում գտնվող տղաներին:
    
Այդ օրը և հաջորդ օրերին բերման ենթարկվեցին հարյուրից ավել ՀՀ քաղաքացիներ, նրանցից 16-ի նկատմամբ հարուցվեց քրեական գործ: Այժմ 5 ՀՀ քաղաքացիների գործը առանձնացվել է ընդհանուր քրեական գործից և ուղղարկվել է դատարան»,- հայտնում է ակտիվիստը:
    
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին ժամը 12-ից Էրեբունու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է առաջին նիստը: Խնդրում ենք հետևողական լինել այս 16 անձանց դատական գործընթացին: Մեր բոլորիս պարտքն է աջակցություն և զորակցություն հայտնել այս տղաներին և նրանց հարազատներին»:
4023 | 0
Facebook