Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկել ենք նորանշանակ վարչապետին տեղեկացնելու, որ մեզ ևս խաբել են և գումար չեն տվել». Բյուրեղավանի շշերի գործարանի աշխատակից

13:05, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Եկել ենք նորանշանակ վարչապետին տեղեկացնելու, որ մեզ ևս խաբել են և գումար չեն տվել». Բյուրեղավանի շշերի գործարանի աշխատակից

Բյուրեղավանի շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալով, այսօր բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց: «Փետրվար-մարտ ամիսներին մեր աշխատավարձերն սկսեցին փուլ առ փուլ վճարել, բայց հիմա նորից սառեցրել են, չեն վճարում, անկեղծ ասած` մենք այլևս հույս չունենք, որ մինչև վերջ կստանանք քրտինքով աշխատած գումարները»,- ասաց գործարանի աշխատակիցներից Մանվել Հայրապետյանը: Նրանց խոսքով՝ ընկերությունը 150-ից ավելի աշխատակիցների պարտք է 200-ից մինչև 700 հազար դրամի չափով: «Այսօր եկել ենք նորանշանակ վարչապետին տեղեկացնելու, որ մեզ էլ են խաբել և գումար չեն տվել:Նախկին վարչապետը խոստումներ էր տվել, բայց ընդամենը տվեցին պարտքի մի մասն, այն էլ՝ ցածր աշխատավարձ ստացողներինը: Այսօր հույս ունենք, որ վարչապետը մեզ կընդունի և մեր խնդրին լուծում կտա»:

2200 | 0
Facebook