Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը չի ընդունում, որ մալայզիական Beoing-ը խոցած զենիթահրթիռային «Բուկ» համալիրը Դոնբաս է բերվել Ռուսաստանից

12:30, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Կրեմլը չի ընդունում, որ մալայզիական Beoing-ը խոցած զենիթահրթիռային «Բուկ» համալիրը Դոնբաս է բերվել Ռուսաստանից

Կրեմլը մեկնաբանել է Դոնբասի երկնակամարում մալայզիական Boeing-ի կործանման հարցով միջազգային քննչական խմբի եզրակացությունները: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ այդ եզրակացությունները «վերջնական ճշմարտություն չեն»:

«Դա նախնական եզրակացություն է: Մենք պետք է շարունակենք քննությունը: Մենք ոչ մի ապացույց չենք տեսնում: Մենք չենք կարող կարծել, թե նրանք (քննիչները) վերջնական ճշմարտությունն են ասում»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Դոնբասի երկնակամարում օդանավի կործանման հարցով քննությունը վարող միջազգային խմբում ներգրավված են մասնագետներ Ավստրալիայից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Բելգիայից և Մալայզիայից: Նրանց նախնական զեկույցում ասվում է, որ զենիթահրթիռային «Բուկ» համալիրը, որից խոցվել է օդանավը, բերվել է Ռուսաստանից և աղետից հետո կրկին վերադարձվել է Ռուսաստանի տարածք:

6754 | 0
Facebook