Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղիպատրուշ գյուղի 20-ամյա բնակչուհին գտնվել է

12:25, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Եղիպատրուշ գյուղի 20-ամյա բնակչուհին գտնվել է
     Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի 20-ամյա բնակչուհի Հրանուշ Եղիազարյանին գտել են: Այս մասին MAMUL.am-լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Եղիպատրուշ համայնքի ղեկավար Մարզպետ Գրիգորյանը: «Երևանից են գտել, բերել, այս պահին Ապարանի բաժնում է»: Հարցին` լուրեր էին շրջանառվում, որ նա մենակ չի եղել և փախել է ամուսնության նպատակով, գյուղապետը խուսափողական պատասխանեց` երևի: Նա տեղյակ չէր` Հրանուշին մենակ են գտել, թե ոչ, միայն ասաց, որ կնոջ հետ ամեն ինչ նորմալ է:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Հրանուշ Եղիազարյանը, թողնելով 1,5 տարեկան երեխային, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
     Կնոջ անհետանալուց հետո ոստիկանները նրա տանը նամակ էին գտել:
19032 | 3
Facebook