Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կնոջս ականջին շշնջացի, որ իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ հայրենի մշակույթին». Արմեն Ամիրյան

12:35, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Կնոջս ականջին շշնջացի, որ իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ հայրենի մշակույթին». Արմեն Ամիրյան
     ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ նախարարությունում կադրերի փոփոխություն չի պատրաստվում անել. «Աշխատելու եմ բաց, չափազանց թափանցիկ»: Այն հարցին` թե ո՞րն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար՝ Արմեն Ամիրյանն ասել է. «Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Զանգը տվեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»:
3134 | 4
Facebook