Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահե Շահվերդյանն իրականացրել է Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը

14:20, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Վահե Շահվերդյանն իրականացրել է Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը

Հոկտեմբերի 4-8-ը Վանաձորում կանցկացվեն հոբելյանական ներկայացումներ՝ նվիրված բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70 և բեմական արարման 50 ամյակներին: «Այդ բեմադրությունները կներկայացնեն իմ վերջին 10-15 տարիների ստեղծագործական կենսագրությունը»,- նշեց բեմադրիչը:

Այդ ընթացքում տեղի կունենա նաև «Վարագույրը չի փակվի» պիեսի բեմադրության պրեմիերան. «Հանդիսատեսի դատին կհանձնենք Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» պիեսը՝ նվիրված մեր շատ սիրելի Վարդուհի Վարդերեսյանի վառ հիշատակին: Այն ներկայացնում է մի դերասանուհու կյանքի պատմություն՝ լի վայրիվերումներով: Պիեսը գրվել էր ուրիշ նպատակով, այն գրվել էր Վարդուհի Վարդերեսյանի համար: Երբ երկու տարի առաջ արտիստուհին կարդացել էր այն, ասել էր, որ այլևս ի վիճակի չէ այդ ծանրությունը տանելու, որովհետև այն կյանքի 80-ամյակն ապրող դերասանուհու կենսագրություն է: Վարդուհի Վարդերեսյանը Նելլիին ասել էր, որ այդ դերը կարող է մարմնավորել միայն դերասանուհի Գրետա Մեժլումյանը»,- պատմեց Վահե Շահվերդյանը: Նրա փոխանցմամբ` դերասանուհու մահից հետո, որոշել են իրականացնել նրա երազանքն ու բեմադրել պիեսը, որտեղ հերոսուհուն կմարմնավորի Գրետա Մեջլումյանը»:

5224 | 0
Facebook