Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքացիական շտաբը» կհսկի Գյումրիում ընտրությունների ընթացքը

12:10, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Քաղաքացիական շտաբը» կհսկի Գյումրիում ընտրությունների ընթացքը

«Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ընթացքի օրինականությունը հսկելու և արդար ու թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով: Կոչ ենք անում ընտրությունների գործընթացում կեղծիքների ու ընտրախախտումների դեմ պայքարելու պատրաստ մասնակից կուսակցություններին համագործակցել «Քաղաքացիական շտաբ»-ի դիտորդների հետ:

Լրատվական ծառայություն

1691 | 1
Facebook