Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. արդյո՞ք պետք է եկեղեցին մտցնել հարկային դաշտ

20:10, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Հարցում. արդյո՞ք պետք է եկեղեցին մտցնել հարկային դաշտ
     Հրանտ Բագրատյանը վերջերս Ազգային ժողովում մի առաջարկ էր արել` եկեղեցին մտցնել հարկային դաշտ: Այս կապակցությամբ հետաքրքիր քննարկումներ եղան համացանցում: Ոմանք դեմ էին` պատճառաբանեով, որ դարեր ի վեր եկեղեցին չի հարկվել, և դա անթույլատրելի է: Սակայն կային նաև բազմաթիվ կողմ կարծիքներ: Օրինակ, պատմաբան, դասախոս Վահրամ Թոքմաջյանը գրել էր. «90-ականների սկզբին Ռուսաստան մտնող խմիչքի ու սիգարետի 60 %-ը գրանցվում էր եկեղեցու անունով ու չէր մաքսազերծվում: Եկեղեցին դրանից ուներ իր տոկոսները: Հայաստանում այլ բաներ են մտնում եկեղեցու անվան տակ, որոնց մասին, կարծում եմ մաքսայինը լիքը տեղեկություն ունի: Վերջին անգամ եկեղեցու նկատմամբ նորմալ ռեֆորմ արել է Պապ թագավորը, որի արդյունքում քայքայված տնտեսությունը եկավ նորմալ վիճակի»:
     Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք տնտեսական դրությունը փրկելու համար պետք է եկեղեցին մտցնել հարկային դաշտ:
    

Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ: Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

11668 | 6
Facebook