Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում Հայաստանը չօգտվի իրանական էներգակիրներից, ապա ունենք Ռուսաստանից Հայաստան գործուղված «Գազպրոմի» չինովնիկ». Ոսկան Սարգսյան

11:45, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Եթե Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում Հայաստանը չօգտվի իրանական էներգակիրներից, ապա ունենք Ռուսաստանից Հայաստան գործուղված «Գազպրոմի» չինովնիկ». Ոսկան Սարգսյան
     Վարչապետ Կարեն Կարապետյանին բացահայտող լակմուսի թուղթը կլինի Իրանից էժան բնական գազի, նավթի, նավթամթերքների ներմուծումն: Իրանում էներգակիրները շատ էժան են, Հայաստանում՝ թանկ: Ռուսական «Գազպրոմը» և «Ռոսնեֆտը» նման են աղբյուրի ակունքին նստած վիշապների, որ Հայաստանին թույլ չեն տալիս ջրից օգտվել: Եթե Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում Հայաստանը չօգտվի իրանական էներգակիրներից, կնշանակի, որ հանձնինս նրա ունենք ոչ թե Հայաստանի շահի մասին հոգացող վարչապետ, այլ՝ Ռուսաստանից Հայաստան գործուղված «Գազպրոմի» չինովնիկ:
3014 | 0
Facebook