Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սկանդալ Թուրքիայում. միջազգային GSM օպերատորն Անի այցելած թուրքերին ուղարկել է «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը

11:40, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Սկանդալ Թուրքիայում. միջազգային GSM օպերատորն Անի այցելած թուրքերին ուղարկել է «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Կարսի նահանգի մեջ մտնող պատմական հայկական Անի քաղաք այցելած թուրք ուսանողները միջնադարյան հայտնի քաղաքի ավերակների տարածքում գտնվելիս միջազգային GSM թվային բջջային տեխնոլոգիաների ստանդարտի կողմից ստացել են «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը: Երևույթը մեծ իրարանցում է առաջացրել հատկապես ուսանողների դասախոսների շրջանում, քանի որ վերջիններս ցեղասպանության փաստը ժխտող և թուրքերին որպես հայերը զոհը ներկայացնող գաղափարախոսության ջատագովներից են:

Ահազանգը հնչեցրել է Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի գրականության և պատմության ֆակուլտետի դասախոս, «Ցեղասպանության չհիմնավորված մեղադրանքների դեմ պայքարի» միության նախագահ Սավաշ Էյիլմեզը, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
     Էյիլմեզն սպառնացել է, որ իրենց բողոքը տանելու են դատախազություն:

3051 | 0
Facebook