Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բնակարանում դի է հայտնաբերվել

10:45, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Բնակարանում դի է հայտնաբերվել

ՀՀ ԱԻՆ-ում, սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հյուրասենյակում հայտնաբերվել է 79-ամյա Ռ. Մ.-ի դին:

Փրկարարները շնչադիմակներով մուտք են գործել բնակարան և բացել պատուհանները` բնակարանն օդափոխելու նպատակով:

2566 | 0
Facebook