Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընտրազեղծարարությունները համապատասխանեցվում են 2017-ի ԱԺ ընտրություններին. «Հրապարակ»

10:03, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Ընտրազեղծարարությունները համապատասխանեցվում են 2017-ի ԱԺ ընտրություններին. «Հրապարակ»

«Իշխանությունների երևակայությունն իրենց վերարտադրությունն ապահովելու հարցում անսպառ Է։ 2017-ի Աժ ընտրություններին ընդառաջ այսօր իսկ գործողության մեջ Է հետևյալ զեղծարարությունը, այսպես կոչված՝ «ռեյտինգային» ցուցակներով իրենց մարդկանց պատգամավոր դարձնելու համար նախանշված «պատգամավորացուի» ընկեր-ծանոթ-բարեկամ-ազգականները դուրս են գալիս իրենց բնակության վայրի հաշվառումից և հաշվառվում այն հասցեներում, որտեղ որ պետք Է լինեն տվյալ թեկնածուի ընտրությունները։ Եվ ընտրությունների օրը մեկ մարդու նման այդ նորահայտ ընտրողները պետք Է գնան ընտրական տեղամաս ու քվեարկեն տվյալ թեկնածուի օգտին։ Որոշված Է, որ, օրինակ, Ավանում կրկին պատգամավոր պետք է դառնա Ռոբերտ Սարգսյանը, Էրեբունիում՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, Արտաշատում՝ Արգամ Աբրահամյանը, և այսպես շարունակ։ Հասկանալով, որ ՀՀԿ-ի ռեյտինգը խիստ ցածր է, իշխանական վերնախավը փորձում է իր չեղած ռեյտինգը կոմպենսացնել «ռեյտինգային ցուցակներով»՝ ԱԺ խցկելով «մաքուրով կրած» ՀՀԿ-ականների»,–գրում է թերթը։


     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2354 | 1
Facebook