Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս». հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

12:25, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
«Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս». հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Այն հռչակվել է 1990-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև ԱՄՆ-ում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այս օրը մեծ հանդիսավորությամբ է նշվում տարբեր երկրներում, տեղի են ունենում փառատոններ, համաժողովներ տարեցների իրավունքների պաշտպանության ասոցացիաների կողմից: Օրը ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ: Ուշադրության, ջերմության կարիք ունեն հատկապես ծերանոցներում, տուն-ինտերնատներում հանգամանքների բերումով իրենց օրերն անցկացնող տարեցները:
     60 և ավելի տարիքի մարդիկ ամբողջ աշխարհի բնակչության 12%-ն են կազմում, և հաշվարկված է, որ 2030թ. 60 տարեկանից բարձր անձանց թիվը կգերազանցի 10 տարեկանների թվին:
     Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա` «եթե Հայաստանում ամեն ինչ մնա այսպես, 65 և բարձր տարիքի անձանց թիվը կլինի 23%, իսկ 60 և ավելի տարեկաններինը կլինի ավելի բարձր՝ 26-27 տոկոս: Մեր բնակչության մեկ երրորդը կլինի տարեց: Նույնիսկ լավագույն դեպքում տարեց բնակչության թիվը Հայաստանում 2050թ. կկազմի բնակչության 20%-ը»,- այս մասին բարձրաձայնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:
     ՀՀ պետական տուն-ինտերնատներում խնամվում են շուրջ 1100 տարեցներ ու հաշմանդամություն ունեցեղ անձինք, և վերջին տարիներին այս թիվը փոփոխության չի ենթարկվել:

2475 | 0
Facebook