Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հետմահու օրգանների դոնոր է դարձել

17:40, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հետմահու օրգանների դոնոր է դարձել

Սեպտեմբերի 28-ի գիշերը մահացած Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ Շիմոն Պերեսը հետմահու օրգանների դոնոր է դարձել, հաղորդում է svoboda.org-ը՝ հղում անելով The Jerusalem Post-ին: Պերեսի խնդրանքով, իր աչքի եղջերաթաղանթը փոխանցվել է Փոխպատվաստման ազգային կենտրոնին:
     Օրեր առաջ Պերեսն ուղեղի կաթված էր ստացել և այդպես էլ չկարողացավ հաղթահարել այն:
     Նախկին նախագահի մահվան կապակցությամբ երկրում կառավարական հատուկ հանձնաժողով կստեղծվի։ Պերեսի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և այլք։

4501 | 0
Facebook