Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի և Քլինթոնի հարաբերությունները փոխադարձ անվստահությամբ են երանգավորված. The Wall Street Journal

17:05, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Պուտինի և Քլինթոնի հարաբերությունները փոխադարձ անվստահությամբ են երանգավորված. The Wall Street Journal

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հարաբերությունները փոխադարձ անվստահությամբ են երանգավորված, գրում է Էմի Ֆերիս-Ռոտմանը The Wall Street Journal-ում:
     Հոդվածագիրը հիշեցնում է, որ նախօրեին անցած նախընտրական բանավեճի ընթացքում Քլինթոնը կասկածանքով է արտահայտվել Պուտինի մասին, հայտարարելով, որ նա «կոշտ, երկար խաղ է խաղում»: Սակայն Կրեմլը ևս վստահություն չի տածում նախկին պետքարտուղարի հանդեպ:
     «Նա երբեք չի ցանկացել գործ ունենալ Պուտինի և Լավրովի հետ: Կարծում եմ, որ այդ զգացումը փոխադարձ է»,- հայտարարել է ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը:
     Ավելի վաղ Քլինթոնը «գլոբալ ազգայնականության կնքահայր» է անվանել Պուտինին:

6394 | 0
Facebook