Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծնվել է աշխարհում առաջին երեխան` 3 ծնողներից

17:25, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Ծնվել է աշխարհում առաջին երեխան` 3 ծնողներից

Մեքսիկայում մի խումբ ամերիկացի մասնագետներ բարեհաջող կերպով կիրառել են վերարտադրողական նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տվել լույս աշխարհ բերել երեխայի` 3 ծնողներից: Այս մասին հայտնում է New Scientist-ը: 3 մարդկանց ԴՆԹ-ն կրող տղան ծնվել է 5 ամիս առաջ: Մասնագետների խոսքով` տեխնոլոգիան հնարավորություն է տալիս գենետիկ եզակի մուտացիաներ ունեցող ծնողներին ունենալ առողջ երեխաներ:

Նորածին Իբրահիմ Հասանի մայրը ծնունդով Հորդանանից է և կրում է Լեյի համախտանիշ, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Ընդ որում, հիվանդությունը կնոջ առողջության վրա չի ազդել, սակայն գենետիկ մուտացիայի պատճառով նրա երկու երեխաներն արդեն մահացել են:
     Դեռ անցյալ տարի Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն էր տվել բեղմնավորման տեխնիկաներից մեկին, որին կարող են մասնակցել 3 մարդ: Բեղմնավորվում է միանգամից մի քանի ձվաբջիջ, իսկ որոշ էմբրիոններ ոչնչացվում են: Սակայն մուսուլման զույգը հրաժարվել էր այդ տեխնիկայից կրոնական պատկերացումներից ելնելով: Գիտնականները բեղմնավորման նոր մեթոդ էին մշակել, որով մոր ձվաբջջից հանում են միջուկը և տեղափոխում դոնորի ձվաբջիջ, որտեղից էլ հանվում էր դոնորի ձվաբջջի միջուկը: Արդյունքում ստացվել է մոր և դոնորի միտոքոնդրիումների ԴՆԹ-ով ձվաբջիջ: Հենց միտոքոնդրիումներն են փոխանցում Լեյի համախտանիշը: Դրանից հետո գիտնականները բեղմնավորել են նոր բջիջը հոր սերմնահեղուկով:
     Ստացվել էր 5 էմբրիոն, որոնցից միայն մեկն էր նորմալ զարգացել: Դա էլ տեղադրվել էր մոր արգանդում: Երեխան ծնվել էր 9 ամիս անց:
     Այս մեթոդը դեռ չի հաստատվել ԱՄՆ-ում, այդ պատճառով «Նոր հույս» կենտրոնի մասնագետները մեկնել էին Մեքսիկա:

15024 | 0
Facebook