Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի հարցում մենք բոլորս ստալինիստ ենք. Financial Times

18:05, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Սիրիայի հարցում մենք բոլորս ստալինիստ ենք. Financial Times

«Մարդու մահը ողբերգություն է, միլիոների մահը՝ վիճակագրություն». Ստալինի այդ արտահայտությունը հաճախ համարում են անմարդկայնության քվինտ-էսենցիա, ժողովրդավարական Արևմուտքի կողմից փայփայվող հումանիստական և լիբերալ արժեքների լիակատար հակապատկերը,- գրում է Գիդեոն Ռահմանը The Financial Times-ի էջերին:
     «Սակայն Սիրիայում պատերազմի հարցում Արևմուտքն, ինչպես և ամբողջ աշխարհը, դեռևս ապրում է Ստալինի պատգամով: Վերջին տարիներին ես շատ հոդվածներ եմ գրել Սիրիայի մասին, որոնք լի են սահմռկեցուցիչ վիճակագրությամբ: Մի տարի ես նշել եմ, որ այնտեղ մահացել է 50 հազար մարդ, մեկ տարի անց՝ 100 հազար, հաջորդ տարի՝ 200 հազար: Հիմա այդ թիվը կարող է գերազանցել 400 հազարը: Անփոփոխ է մնում մի բան՝ Սիրիայի մասին հոդվածները շատ ընթերցողների չեն գրավում»,- գրում է հոդվածագիրը:

«Արևմտյան քաղաքագետներն պետք է ինչ-որ կերպ փորձեն քաղաքականություն ձևակերպել Սիրիայի հարցով՝ հաշվի առնելով հասարակական զգացմունքների անկանխատեսելի տատանումները՝ անտարբերությունից մինչև կարեկցանքի պատահական արտահայտումներ: Այն առաջնորդներն, ովքեր կառուցել են իրենց քաղաքականությունը ենթադրության վրա, որ իրենց ընտրողների կարեկցանքը երկար ամիսներ կտևի, պատժվել են»,- նշում է հեղինակը: Ռահմանը հիշեցնում է, որ Հիլարի Քլինթոնը վերջերս ստիպված եղավ հրապարակայնորեն ներողություն խնդրել իր միգրացիոն քաղաքականության համար, իսկ Բարաք Օբամային մեղադրում են մեկ անգությության, մեկ էլ՝ ավելորդ կարեկցանքիհամար:

6420 | 0
Facebook