Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում անհետացած բնակչուհու տանից նամակ են գտել

15:25, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Արագածոտնի մարզում անհետացած բնակչուհու տանից նամակ են գտել
     Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` սեպտեմբերի 28-ի առավոտյան, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հրանուշ Եղիազարյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
     Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ ոստիկաններն ու գյուղապետարանի աշխատակիցները Հ. Եղիազարյանի տանը հայտնաբերել են նամակ և այն ընթերակաների ներկայությամբ առգրավել են։ Նամակի իսկությունը պարզելու համար նշանակվելու է ձեռագրաբանական փորձաքննություն։
     Հրանուշ Եղիազարյանն ունի 1.5 տարեկան երեխա: Ամուսինն Աֆղանստանում խաղաղապահ զորքերում է:

    
    
21424 | 0
Facebook