Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որտեղից է առաջացել «վերադառնանք մեր ոչխարներին» արտահայտությունը

18:10, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Որտեղից է առաջացել «վերադառնանք մեր ոչխարներին» արտահայտությունը

Երբ որևէ խոսակցության ժամանակ զրույցը բուն թեմայից շատ է շեղվում, հաճախ զրուցակիցներից մեկն ասում է` վերադառնանք մեր ոչխարներին` նկատի ունենալով գլխավոր թեման:

Իսկ որտեղից է առաջացել այս արտահայտությունը:

Միջնադարյան զավեշտախաղերից մեկում` «Դատապաշտպան Պյեռ Պատլեն»-ում (մոտ 1470 թ.), դատավորը հենց այս խոսքերով է ընդհատում հարուստ կտորավաճառի ճառը:

Կտորավաճառը գործ է հարուցած լինում հովվի դեմ, ով, իբրև թե իր ոչխարներից մի քանիսը գողացել է: Դատական լսման ժամանակ կտորավաճառը, դիմելով հովվի դատապաշտպանին` նույն Պատլենին, հիշում է, որ նա մինչ օրս չի վճարել իրենից ապառիկով գնված 6 կանգուն կտորի գումարը: Այդ ժամանակ էլ դատավորը, հոգնելով անիմաստ բանավեճից, կտորավաճառին կոչ է անում վերադառնալ ոչխարներին, որը դատի բուն թեման էր:
     Այստեղից էլ արտահայտությունը տարածվել է շատ լեզուների մեջ:

9364 | 0
Facebook