Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի երկնակամարում մալայզիական Boeing-ը խոցած հրթիռն արձակվել է աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքից. ԶԼՄ-ներ

15:00, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Ուկրաինայի երկնակամարում մալայզիական Boeing-ը խոցած հրթիռն արձակվել է աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքից. ԶԼՄ-ներ

Միջազգային Reuters գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի երկնակամարում մալայզիական Boeing-ի ոչնչացման գործի քննությամբ զբաղվող դատախազներին, հայտնում է, որ հրթիռը, որով խոցվել է օդանավն, արձակվել է աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքից: Նիդեռլանդական Nos News գործակալությունը, դարձյալ հղում անելով գործը քննող դատախազներին, հայտնում է, որ այդ հրթիռը բերված է եղել Ռուսաստանի տարածքից:
     Այսօր, սպասվում է Դոնբասի երկնքում ոչնչացված Boeing-ի հետաքննության արդյունքների մասին զեկույցի 2-րդ մասը:
     Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռը, որում եղել 298 ուղևոր, կործանվել էր 2014թ. հուլիսի 17-ին Ուկրաինայի այն հատվածում, որը գտնվում էր ռուսամետ անջատողականների` աշխարհազորայինների իշխանության ներքո: Նիդեռլանդների իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, ու օդանավը խոցել էր ռուսական արտադրության «երկիր-երկինք» դասի հրթիռի միջոցով:

7092 | 0
Facebook