Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում ավելի քան 300 հազար անչափահաս գաղթական կա

14:40, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Գերմանիայում ավելի քան 300 հազար անչափահաս գաղթական կա

Գերմանիայում ավելի քան 300 հազար անչափահաս գաղթական կա, որոնցից ավելի քան 100 հազարի տարիքը չի հասնում 6-ի: Այդ մասին հայտնել է Funke լրատվական գործակալությունը` հենվելով Գերմանիայի Ներքին գործերի նախարարության տվյալների վրա:
     Գործակալության տվյալներով` ավելի քան 46 հազար երեխա 2 տարեկան էլ չկա, իսկ ավելի քան 55.5 հազար երեխա 3-5 տարեկան է:
     Անչափահաս գաղթականների մեծ մասն ապրում է Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայում, Բադեն Վյուրտենբուրգում, Բավարիայում, Ներքին Սաքսոնիայում: Նրանք հիմնականում գաղթել են Սիրիայից, Իրաքից ու Աֆղանստանից:
     Գերմանիայի քրեական հարցերով դաշնային ծառայության վերջին տվյալներով` 2016թ. սկզբից ի վեր երկրի տարածքում անհետ կորած անչափահաս գաղթականների թիվը շուրջ 9 հազար է: Անհետացածների մեծ մասը` մոտ 8 հազարը` 14-17 տարեկան են, 867 երեխա` 13 տարեկանից ցածր:

5901 | 0
Facebook