Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրացի ազգայնականները երթ են իրականացրել` ընդդեմ թուրքերի ու ռուսների. կան ձերբակալվածներ

14:30, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Վրացի ազգայնականները երթ են իրականացրել` ընդդեմ թուրքերի ու ռուսների. կան ձերբակալվածներ

Թբիլիսիի կենտրոնում ոստիկանները ցրել են «Վրացական ուժ» ազգայնական շարժման 11 ակտիվիստի` նրանց մեղադրելով ավազակության համար: Շարժումը չարտոնված երթ էր իրականացրել` աղաղակելով` «Վրաստանը վրացիներին» և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով թուրքերի ու ռուսների հասցեին: Ակտիվիստները հարձակվել են քաղաքի Ագմաշենեբլի փողոցի վրա գտնվող թուրքական ռեստորանների վրա, ջարդել են թուրքալեզու գրություններն ու ոտնատակ տվել դրանք:
     Վրաստանի ՆԳՆ-ը քրեական գործ է հարուցել:

4719 | 0
Facebook