Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարոկոյում փլվել է երկրի այցեքարտը համարվող բնության հրաշքը

21:15, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Մարոկոյում փլվել է երկրի այցեքարտը համարվող բնության հրաշքը

Մարոկոյում, Լեգզիրայի ծովափում, փլվել է երկրի այցեքարտը համարվող քարե զույգ կամարներից մեկը: Այժմ բնության այս հրաշքի վայրում միայն քարերի կույտ է:
     Առայժմ չի հաջողվել պարզել, թե ինչն է դարձել փլուզման պատճառ, սակայն դեռ մարտին դրա վրայից մի մեծ կտոր էր պոկվել` կամարի վրա առաջացնելով ճաք: Հնարավոր է, փլուզման մեղավորը ծովի ալիքներն են:
     Հենց այս կամարների շնորհիվ էր, որ տեղի ծովափը դարձել էր ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների սիրելի լողափերից մեկը: Տեղի իշխանությունները վախենում են, որ փլուզման պատճառով կնվազի զբոսաշրջիկների հոսքը երկիր, որն առանց այդ էլ նվազել է 2016-ի կեսերից հետո ահաբեկչության վտանգի և տարածաշրջանի անկայունության պատճառով:

16637 | 0
Facebook