Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան ակնկալում է, որ Վաշինգթոնը 1-2 օրվա ընթացքում պատասխան կտա Գյուլենի արտահանձնման վերաբերյալ հարցմանը

12:14, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Անկարան ակնկալում է, որ Վաշինգթոնը 1-2 օրվա ընթացքում պատասխան կտա Գյուլենի արտահանձնման վերաբերյալ հարցմանը

Անկարան ակնկալում է, որ Վաշինգթոնը 1-2 օրվա ընթացքում պատասխան կտա իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ հարցմանը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդակը: Նա հավելել է, որ համաձայն արտահանձնման մասին պայմանագրերի` ԱՄՆ-ը պարտավոր է Անկարայի պահանջով ձերբակալել Թուրքիայի քաղաքացուն:
     Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ է կատարվել: Թուրքական իշխանությունների կարծիքով` հեղաշրջման փորձի կազմակերպիչը ԱՄՆ-ից ապաստան խնդրած իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն է:

6342 | 0
Facebook