Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քարե անտառի առեղծվածը

21:05, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Քարե անտառի առեղծվածը

Բուլղարիայի Վառնա քաղաքից 18 կմ դեպի արևմուտք տեղակայված է Քարե անտառը: Առաջին հայացաքից թվում է, թե դրանք հին շինության ավերակներն են, սակայն իրականում վեր խոյացող այս քարե սյուներն անձեռակերտ են: Դրանք ունեն տարբեր բարձրություններ, սփռված են սևծովյան ափի 8 կիլոմետր հատվածում: Սյուներից որոշները հասնում են 5-7 մ բարձրության: Միևնույն ժամանակ` դրանց հաստությունը տատանվում է 30 սմ-ից մինչև 3 մետրի: Եվս մեկ առանձնահատկություն` բոլոր սյուները սնամեջ են և լցված են սովորական ավազով: Դրանց հիմքը ևս շատ թույլ է և թվում է, թե ինչ-որ մեկը դրանք ուղղակի խրել է ավազի մեջ:

Այս սյուների առաջացման շուրջ բազմաթիվ թեորիաներ կան, սակայն վերջնական ճշգրիտ բացատրություն գիտնականները դեռ չեն տվել:

5890 | 0
Facebook