Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայի իրադրության պատճառով ՌԴ հանդեպ պատժամիջոցների ընդլայնումը

11:00, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայի իրադրության պատճառով ՌԴ հանդեպ պատժամիջոցների ընդլայնումը

Վաշինգթոնը չի բացառում Ռուսաստանի հանդեպ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սահամանումը Սիրայում տիրող իրադրության պատճառով: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը` երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Պատժամիջոցներն ապացուցեցին, որ ողջ աշխարհում մեր շահերը պահպանելու հարցով արդյունավետ գործիք են»,- ասել է Սպիտակ տան խոսնակը: Ըստ նրա` Վաշինգթոնը չի նախատեսում միակողմանի պատժամիջոցներ կիրառել, որ վստահ է, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն «գործընկերների հետ սերտ փոխգործակցության» արդյունքում, որպեսզի առավելագույնի հասցնեն դրանց արդյունավետությունը:
     Մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին է մեղավոր ճանաչում ՄԱԿ-ի մարդասիրական շարասյան վրա կրակ բացելու համար:

3450 | 0
Facebook