Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

10:00, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

Կյանքի 93-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: 2 շաբաթ առաջ նա գլխուղեղի կաթված էր ստացել, ինչն էլ նրա մահվան պատժառն է դարձել, հայտնում է իսրայելյան հեռուսատաընկերությունը:
     Պերեսի մահվան կապակցությամբ իենց ցավակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
     Շիմոն Պերեսն ունի լեհական ծագում: Նա Իսրայելի թվով իններորդ նախագահը՝ 2007 - 2014 թթ.։ 2013 թվականից մինչև իր պաշտոնաթողությունը եղել է մոլորակի ամենատարեց նախագահը։ Նա երկու անգամ ծառայել է որպես Իսրայելի վարչապետ, երկու անգամ որպես վարչապետի պաշտոնակատար և իր ավելի քան 66 տարիների քաղաքական կարիերայի ընթացքում եղել է Իսրայելի 12 կաբինետների անդամ: Պերեսը 1959-ի նոյեմբերին ընտրվել է Քնեսեթում, և բացառությամբ 2006-ի երեք ամիսների ընդմիջումից, և շարունակաբար ծառայեց մինչև 2007 թվականը, երբ նա դարձավ երկրի նախագահ։

3609 | 0
Facebook