Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը ձախողել է առաջին նախընտրական բանավեճը. The Washington Post

17:00, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Թրամփը ձախողել է առաջին նախընտրական բանավեճը. The Washington Post

ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը ձախողվել է երկրի գլխավոր ռեալիթի-շոուի ժամանակ, գրում է Ջոնաթան Քեիփհարթը The Washington Post թերթում:
     Սյունակագրի կարծիքով` բանավեճի ընթացքում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն իրավիճակին բնորոշ լրջություն է դրսևորել, ի տարբերություն ընդդիմախոսի, ով անպատրաստ էր ներկայացել:
     «Թրամփի ելույթը հավասարազոր էր կանաչապատ տարածքի վրա աղբը թափելուն: X-ի մասին հարցին պատասխանելիս հիշատակվում էին Y-ն ու Z-ը և այն ամենը, ինչն այդ պահին գալիս էր իր մտքին: Այսպես, խոսելով Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության մասին՝ նա հիշեց Նյու Յորքի Լա-Գուարդիա օդանավակայանի վատ վիճակի մասին»,- գրում է Քեիփհարթը:
     Բացի այդ, Թրամփը, ով հայտարարել էր աֆրոամերիկացիների ձայներն ստանալու իր լուրջ մտադրության մասին, ընդհանրապես անտեղյակ էր բնակչության այդ մասից, ասվում է հոդվածում:
     CNN հեռուստաալիքի հեռուստադիտողների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ ամերիկացիների 62%-ը համարում է, որ բանավեճում հաղթանակ է տարել Քլինթոնը:

7671 | 0
Facebook