Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունն Ադրբեջանում սպասարկման կենտրոն կբացի

16:25, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունն Ադրբեջանում սպասարկման կենտրոն կբացի

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիաձեռնարկությունը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի տարածքում Մի-8/17 տեսակի ռուսական քաղաքացիական ուղղաթիռների սպասարկման և վերանորոգման համատեղ ձեռնարկություն բացելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
    
     «Ադրբեջանը ռուսական արտադրության ուղղաթիռները շահագործող՝ ԱՊՀ-ի տարածքում գլխավոր երկրներից է: Հենց դրանով է պայմանավորված այդ երկրում կենտրոն բացելու մասին մեր որոշումը: Հետագայում մենք նաև կդիտարկենք սպասարկման և վերանորոգման համար այդ կենտրոնը վերազինելու հնարավորությունը: Համապատասխան բանակցություններն արդեն տարվում են»,- հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը:

3902 | 0
Facebook