Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հասմիկ Պողոսյանը, Արմեն Մուրադյանը, Գաբրիել Ղազարյանը, Արամայիս Գրիգորյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից

15:50, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Հասմիկ Պողոսյանը, Արմեն Մուրադյանը, Գաբրիել Ղազարյանը, Արամայիս Գրիգորյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից
     Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ նախագահը որոշել է` Արմեն Ամիրյանին նշանակել ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթունյանին` առողջապահության նախարար, Սուրեն Կարայանին` էկոնոմիկայի նախարար, Արծվիկ Մինասյանին` բնապահպանության նախարար, Հրաչյա Ռոստոմյանին` սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
    
     Վերանշանակվել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
9460 | 0
Facebook