Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի անազնիվ խաղը. Der Spiegel

18:10, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Պուտինի անազնիվ խաղը. Der Spiegel

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մեկ տարի է՝ «Սիրիայում ահաբեկչության դեմ պայքար է ձևացնում: Ընդ որում Արևմուտքի քննադատությանը նա արձագանքում է պատասխան մեղադրանքներով», գրում է Քրիստինա Հեբելը գերմանական Der Spiegel ամսագրի էջերում:
     Ռուսական և սիրիական ինքնաթիռներն արդեն մի քանի օր օդային հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի վրա, որտեղ սիրիացի ապստամբները շարունակում են պահել նշանակալի տարածքներ: Ընդ որում քաղաքում չկան ո՛չ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, ո՛չ էլ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի իսլամիստները: Ռուսական հեռուստատեսությամբ «պատմում են զարմանալիորեն ստերիլ պատերազմի մասին՝ համարյա չցուցադրելով ռմբակոծումների զոհերին», ասվում է հոդվածում: Դրա փոխարեն «պետական ալիքների թղթակիցները քայլում են ավերակներով և ոգևորված պատմում ահաբեկիչների դեմ Ասադի զինվորների պայքարի մասին»:
     Կրեմլը և նրան հավատարիմ ԶԼՄ-րը «շարունակում են նորովի բացատրել այնպիսի իրադարձություններն, ինչպիսին Հալեպի մոտակայքում ՄԱԿ-ի հումանիտար շարասյան ոչնչացումն է: Եվ այստեղ Կրեմլը փորձված հնարք է կիրառում՝ հերքում է փաստերը և հրապարակում հիմնապատճառի նորանոր տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը հակասում է ավելի վաղ արվածին: Ի սկզբանե հայտարարվել էր, որ դա հրդեհ էր, այնուհետև՝ «ահաբեկիչներ», իսկ շուտով՝ ամերիկյան անօդաչու, որը և ոչնչացրել է ՄԱԿ-ի բեռնատարները»:
     Դրա հետ մեկտեղ ՌԴ իշխանությունները վարպետանում են նորանոր մեղադրանքներում՝ «ինչպես դու ինձ, այնպես էլ՝ ես քեզ» սկզբունքով: Այդ ռազմավարությունը հմտորեն կիրառում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:
     Չնայած ամեն ինչին, դեռևս «Պուտինն ուժեղ դիրքում է, չէ որ նա զգալի ուժ է դարձրել իր երկիրը Մերձավոր Արևելքում,- գրում է Հեբելը:- Այնուամենայնիվ, Պուտինը չի ցանկանա անվերջ պատերազմել: Ի տարբերություն Ուկրաինայի, ռուսաստանցիների մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում սիրիական գործողություններին, մանավանդ որ միջամտությունը Սիրիայում օրական 3 մլն եվրո է արժենում Ռուսաստանին»:

8970 | 1
Facebook