Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եկամուտների հայտարարագրման գործընթացը խախտած բարձրաստիճան պաշտոնյաները տույժի կենթարկվեն

16:30, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Եկամուտների հայտարարագրման գործընթացը խախտած բարձրաստիճան պաշտոնյաները տույժի կենթարկվեն
     ԱԺ-ում քննարկվում է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը նպատակ ունի կանոնակարգել բարձրաստիճան անձանց և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրումը ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջացող իրավահարաբերությունները: «Նրանց կողմից պատշաճ ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում տրվում է նախազգուշացում, որից հետո 30 օրվա ընթացքում եթե այն չի ներկայացվում, նախատեսված է վարչական տուգանք` նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով: Հայտարարագիրն անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական ներկայացնելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրից չորս հարյուրապատիկի չափով»,- նշեց նա:
     «Ինչպե՞ս է օրենքը կարգավորելու այն մարդկանց նկատմամբ պատիժները կամ պաշտոնից զրկումը, ովքեր ունեն անձեռնմխելիություն»,- դիմելով հիմնական զեկուցողին` հարցրեց պատգամավոր Վահան Բաբայանը:
     «Պաշտոնազրկման կամ պատասխանատվության ենթարկելու ընթացակարգով է լինելու: Ընդգծված որևէ մոտեցում չի լինելու»,- արձագանքեց նախարարը:
3074 | 1
Facebook