Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշխատանքից ազատված ցանկացած պաշտոնյա պետք է պատասխան տա, իսկ մեզ մոտ հանում են, որ գնա, փողերը վայելի». Աշոտ Ասատրյան

16:15, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
«Աշխատանքից ազատված ցանկացած պաշտոնյա պետք է պատասխան տա, իսկ մեզ մոտ հանում են, որ գնա, փողերը վայելի». Աշոտ Ասատրյան

Պաշտոնյային աշխատանքից ազատելը, այն էլ նախարար, մարզպետ կամ վարչապետ, պետք է հիմնավորված լինի, իսկ այդ հիմքերը կարող են լինել՝ վատ աշխատանք, թալան և այլ անօրինական գործողություններ: Այդ ամենից հետո աշխատանքից հանել ու դրանով սահմանափակվել` նշանակում է ևս անօրինական գործունեություն կատարել:
     Նախարարության անուն փոխել, նախարար հանել, նորին նշանակել դա վարչապետի պարտականություններից մեկն է, բոլոր վարչապետներն էլ դա արել են, ամեն նոր եկողն իր հետ բերում է իր թիմին: Հայաստանում ցանկացած աշխատանքից ազատված պաշտոնյա պետք է պատասխան տա իր ղեկավարած ամեն վայրկյանի համար: Մեզ մոտ դեռ սովորական վիճակն է՝ աշխատանքից հանում են, որ գնա, փողերը վայելի: Հա ես չեմ ընդունում՝ մի քիչ համբերենք տեսնենք ինչ է անելու, բառակապակցությունը, քանի որ Հայաստանն այն երկիրը չէ ու չունի այն ուժը, որ համբերի: Հայաստանում ամեն օր անվերադարձ երկրից գնում է մոտ 100 հոգի: Հաշվեք բնակչության իրական քանակն ու տեսեք, թե քանի ամիս կարող է համբերի Հայաստանը:

Հ.Գ. Հա, մեկ էլ թեմայից դուրս ասեմ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մի անգամ էլ է պաշտոնից հեռացել: Սա ուղղակի ասեցի գրեմ, թող ստեղ մնա:

3769 | 1
Facebook