Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Disney-ը պատրաստվում է գնել Twitter-ը

14:25, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Disney-ը պատրաստվում է գնել Twitter-ը

Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Walt Disnay-ը նախապատրաստվում է ձեռք բերել Twitter սոցիալական հարթակը: Ընկերությունը հատուկ գործակալ է վարձել Twitter-ի հետ բանակցությունների համար: Գործակալության տվյալներով՝ Twitter-ի ձեռք բերմամբ հետաքրքրված է Salesforce.com Inc ընկերությունը, որն այդ հարցով համագործակցում է Bank of America-ի հետ:

Bloomberg-ը տեղեկացնում է, որ Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին Walt Disnay-ի տնօրեննների խորհրդի անդամ է, իսկ այդ ընկերությունը նաև ABC և ESPN ընկերությունների սեփականատերն է ու կարող է Twitter-ը կիրառել իբրև նորությունների, սպորտային իրադարձությունների և ժամանցային նյութերի առցանց հեռարձակման հարթակ:

19981 | 0
Facebook