Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենաշնորհների դեմ պայքարի իմ սկսած գործն ընթացքի մեջ է, արդեն նոր նախարարը դրան ընթացք կտա». Արծվիկ Մինասյան

14:10, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
«Մենաշնորհների դեմ պայքարի իմ սկսած գործն ընթացքի մեջ է, արդեն նոր նախարարը դրան ընթացք կտա». Արծվիկ Մինասյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կոռեկտ չի համարում Բնապահպանության նախարարությունը ղեկավարելու առաջարկն ընդունելու կամ չընդունելու մասին խոսելը, քանի դեռ հրամանագիր չկա: «Կարծում եմ` պատշաճ չէ այդ հարցին անդրադառնալը, մինչև չի կազմավորվել կառավարությունը, ես բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի տեղն ու դիրքը: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ բնապահպանական խնդիրներին, ապա ինձ համար գերակա է Սահմանադրության 12-րդ հոդվածը, որ շրջակա միջավայրի պահպանությունը, վերկանգնումը և բնականաբար ողջամիտ օգտագործումը պետական և հանրային իշխանության հիմնական պարտավորությունն է, որպես նաև գալիք սերունդների առջև պատասխանատվություն, բնականաբար, այս մոտեցումը, ուղղությունը բնապահպանության մեջ պետք է առաջնորդի ցանկացած նախարարի»,- ասել է Մինասյանը՝ շեշտելով, որ բնությունից վերցվածը պետք է վերադարձվի բնությանը։ Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարությունում կիսատ մնացած գործերին, մանսավորապես` մենաշնորհների դեմ պայքարին, Մինասյանն ասել է. «Մենաշնորհների դեմ պայքարի իմ սկսած գործն ընթացքի մեջ է, արդեն նոր նախարարը դրան ընթացք կտա»:

2415 | 2
Facebook