Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիտորդ չենք լինելու Կարեն Կարապետյանի կաբինետում. դա ՀՀԿ-ի կաբինետն է». ԱԺ փոխխոսնակ

12:40, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
«Դիտորդ չենք լինելու Կարեն Կարապետյանի կաբինետում. դա ՀՀԿ-ի կաբինետն է». ԱԺ փոխխոսնակ
     «Արդարադատության համակարգը մինչ օրս անգործությա՞ն է մատնված եղել, որ վարչապետը խոսում է խնդիրների, պրիմիտիվ գողերի մասին»,- դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին` հարցրին լրագրողները: «Նախկինում ևս խոսվել է, պայքար մղվել, այլ բան է` բավարար չափով է եղել պայքարը, թե՞ ոչ: Մեր երկրում որևէ մեկն օրենքի առջև չպետք է ունենա հավելյալ իրավունքներ կամ վեր լինել օրենքից»,- ասաց փոխխոսնակն ու հավելեց. «Մենք դիտորդ չենք լինելու Կարապետյանի կաբինետում. սա ՀՀԿ-ի կաբինետն է, սա ՀՀ նախագահի ու ՀՀԿ-ի վստահությունը վայելող քաղաքական թիմ է: Ինչպես Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարություններն, այնպես էլ Կարապետյանի կառավարությունն ամբողջությամբ կունենա մեր սատարումը»:
4168 | 2
Facebook