Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր կքննվի դատախազ Արմեն Հարությունյանի անգործության դեմ բողոքը

13:05, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Այսօր կքննվի դատախազ Արմեն Հարությունյանի անգործության դեմ բողոքը
     Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 15:00-ին դատավոր Ա. Վարդանյանի վարույթում քննվելու է Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքը՝ դատախազ Արմեն Հարությունյանի անգործության դեմ: «Դատախազությունը և քննչական մարմինները խուսափում են քննել Եղնուկյանի պաշտպանի միջնորդությունները։ Գլխավոր դատախազն արդյոք հավանության կարժանացնի նախկին գլխավոր դատախազի դիրքորոշումը, որ «Սասնա ծռերի» կողմից զենքերը վայր դնելուց և շինություններն ազատելուց հետո նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից։
     Դատարանն ընդունել է Կարո Եղնուկյանի դատական նիստին ներկայանալու միջնորդությունը»,- ասված է Կարո Եղնուկյանի կողմնակիցների տարածած հաղորդագրության մեջ:
2194 | 0
Facebook