Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում

11:15, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում

Սեպտեմբերի 26-ին` ժամը 18.19-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 8-րդ կմ-ին բախվել են Mercedes C240 մակնիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Ն.) 80 OD 055, Nissan Skyline մակնիշի (վարորդ՝ Ի. Մ.) 600 LL 70 և ԳԱԶ-3110 (վարորդ՝ 1957 թ. ծնված Ս. Ա.) մակնիշի 01 UT 128 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
     Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ա-ը հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

6106 | 0
Facebook