Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների 3-րդ հանրաքվեի նախնական արդյունքները

11:00, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների 3-րդ հանրաքվեի նախնական արդյունքները

Ադրբեջանում երեկ երեկոյան ավարտվեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հերթական հանրաքվեն Փորձագետների կարծիքով` դրա պատճառը երկրում տիրող սուր տնտեսական ճգնաժամն է: Ինչպես արդեն նշել ենք, հանրաքվեից հետո Սահմանադրությունում կավելացվի 6 նոր հոդված և կփոփոխվի ևս 23 հոդված: Սա Ադրբեջանի կյանքում արդեն 3-րդ նմանատիպ հանրաքվեն է` չհաշված Հիմնարար օրենքի բուն ընդունումը` 1995 թվականի նոյեմբերին:

Հանրաքվեի ավարտից դեռ 2 ժամ առաջ ընտրական հանձնաժողովները հայտնել էին 64 % մասնակցության մասին (3,4 միլիոն քաղաքացի):

Opinionway էքզիթփոլի նախնական արդյունքներով` այս փոփոխությունների հաստատման օգտին քվեարկել է մասնակցածների 80 %-ը:

Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մասին հուլիսի 18-ին հայտարարել էր հենց Իլհամ Ալիևը` Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից մի քանի օր անց: Եվս մեկ շաբաթ անց Սահմանադրական դատարանը հաստատել է փոփոխությունների նախագիծը, ինչից հետո Ալիևը հրաման էր ստորագրել սեպտեմբերի վերջին հանրաքվե անցկացնելու մասին:

3157 | 0
Facebook