Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի իշխող կուսակցությունը հայտարարել է, թե հանրաքվեի ընթացքում ժողովուրդն իր վստահությունն է հայտնել Ալիևին

21:10, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Ադրբեջանի իշխող կուսակցությունը հայտարարել է, թե հանրաքվեի ընթացքում ժողովուրդն իր վստահությունն է հայտնել Ալիևին
     Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ղեկավարի տեղակալ Ալի Ահմեդովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Սահմանադրության բարեփոխուների և լրացումների հնրաքվեն կայցել է ու Ադրբեջանի ժողովուրդն իր վստահությունն է հայտնել երկրի նախագահ Իլհամ Ալիևին:
     Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների փաթեթը ներկայացրել է հենց Ալիևը: Այն ենթադրում է երկրի հիմնական օրենքի 29 հոդվածների փոփոխություն: Դրանցից ամենաառանցքայիններն են` նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգում` 5-ից հասցնելով 7 տարվա, նախագահ առաջադրվելու համար առնվազն 35 տարեկան լինելու պահանջի չեղարկում և փոխնախագահների պաշտոնների սահմանում:
     Exit poll-ի տվյալներով՝ Սահմանադրական բարեփոխումների կողմ է քվեարկել քվեարկողների 88,5%-ը:
5088 | 1
Facebook