Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ը փոքր էլեկտրական մեքենա է մշակելու

01:05, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Nissan-ը փոքր էլեկտրական մեքենա է մշակելու

Nissan ընկերությունը փոքր էլեկտրական մեքենա է մշակելու, որը տեղակայվելու է Leaf մոդելից մի աստիճան ցածր: Այս մասին հաղորդում է Auto Express-ը՝ հղում անելով ճապոնական ապրանքանիշի էկո-մոդելների մշակման ստորաբաժանման ղեկավար Գարեթ Դանսմորին:
     «Ընդհանուր առմամբ էլեկտրական մեքենաների մշակման մեջ մենք ներդրել ենք մոտ 5,4 միլիարդ դոլար: Այդ պատճառով մենք ուզում ենք թողարկել տարատեսակ ավտոմեքենաներ, որոնք կհամապատասխանեն մեր հաճախորդների պահանջներին: Եվրոպայում պետք է հայտնվի B-սեգմենտի հեչբեք, ինչպես նաև էլեկտրական քրոսովերներ»,- նշել է Դանսմորը:
     Ըստ նախնական տեղեկատվության` փոքր էլեկտրաքարը փոխառելու է հարթակն ու ուժային տեղակայումը Renault Zoe-ից: Ֆրանսիական հեչբեքը հագեցվում է 95 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով և 22 կՎտ/ժ ծավալով լիթիում-իոնային մարտկոցների բլոկով:

9026 | 0
Facebook