Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի զինվորականներն այդքան էլ չեն լսում Օբամային. Լավրով

16:15, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ի զինվորականներն այդքան էլ չեն լսում Օբամային. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ամերիկայի զինվորականներն այդքան էլ չեն լսում իրենց Գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, փոխանցում է РИА «Новости»-ն:
     «ԱՄՆ Գերագույն գլխավոր հրամանատար Բարաք Օբաման աջակցել է, ինչպես ինձ միշտ հավաստիացրել են, Ռուսաստանի հետ փոխազդեցությունը: Նա ինքը դա հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Երևում է՝ զինվորականներն այդքան էլ չեն լսում Գերագույն գլխավոր հրամանատարին»,- ասել է արտգործնախարար Լավրովը:

4309 | 0
Facebook